10 հոկտեմբերի 2018 - 19:02 AMT
Փաշինյանը ծանոթացել է Սոֆիա ռոբոտի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ընթացքում ծանոթացել է արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիայի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաշինյանը հարցրել է ռոբոտին՝ կարող են արդյոք նկարվել միասին, Սոֆիայի պատասխանը դրական է եղել:

Ավելի վաղ Ռոբոտը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շփվել է ֆորումի մյուս մասնակիցների հետ։

Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը: