10 հոկտեմբերի 2018 - 22:02 AMT
Փաշինյանը հայտնել է իր հրաժարականի ու նոր ընտրությունների ժամկետները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը:

Այս մասին է հայտնել ինքը վարչապետը France24-ին հարցազրույցում:

Արտահերթ ընտրություններն, ըստ Փաշինյանի, կկայանան դեկտեմբերի 9-10-ին՝ 1-2 օրվա ճշգրտությամբ։

Նշված ժամկետներում կիրակի է դեկտեմբերի 9-ը։