11 հոկտեմբերի 2018 - 13:46 AMT
Երևանում հոկտեմբերի 11-ի երեկոյան հնարավոր է թույլ անձրև

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը առանձին շրջաններում, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 11-ին հատկապես երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրև, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: