12 հոկտեմբերի 2018 - 13:47 AMT
Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այցով իր երկիր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:Նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ:

Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր:

Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: