12 հոկտեմբերի 2018 - 15:49 AMT
Բրիջիտ Մակրոն. Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք

Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցող անդամ երկրների առաջին տիկնայք՝ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել են երևանյան թանգարաններում:

«Գաֆէսճեան թանգարանից» դուրս գալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիտ Մակրոնը զրուցել է լրագրողների հետ, հայտնում է Panorama.am-ը:

«Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ և այլևս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»,-ասել է Բրիջիտ Մակրոնը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առթիվ՝ նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այդ կարևոր միջոցառմանը: