13 հոկտեմբերի 2018 - 12:22 AMT
Թրյուդո. Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել ճամփորդողների խնդիրները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «արտակարգ ընդունելության» համար։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշել են դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանի վարչապետի հետ այս հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել հայ-կանադական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Կանադայում 60 հազար կանադահայ համայնք կա, որը զարգացնում է մեր համայնապատկերը։ Մենք սատարում ենք նաև նորեկներին», - ասել է Ջասթին Թրյուդոն:

«Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագարծակցության», - ասել է Թրյուդոն։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ:

Ընթերցեք նաև.Փաշինյանն ու Թրյուդոն պահեցին խոստումը՝ նույն գուլպաներով հանդիպելով