ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը. ըստ նախարարի՝ այն լինելու է ամենածավալուն համաներումը:
«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև այդ քննարկումները փակ են»,- ասել է Զեյնալյանը:
Ավելի վաղ, ՀՀ հառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին: