15 հոկտեմբերի 2018 - 11:36 AMT
Android-ի նոր վիրուսը Google Play է «ձևանում»

Cisco ընկերության կիբերանվտանգության ոլորտի փորձագետները Android-ի նոր գող վիրուս են հայտնաբերել: Այդ մասին նրանք հայտնել են կազմակերպության բլոգում:

Վտանգավոր ծրագիրը մասնագետներն անվանել են GPlayed: Այն ստեղծելիս հանցագործները պատճենել են Google Play-ի պաշտոնական հավելվածը: Ներբեռնումից հետո էկրանին հայտնվում էր Google Play Marketplace մակագրությամբ նշանը, գրում է Lenta.ru-ն:

Ծրագիրը, որն ունի խմբագրման հնարավորություն, թույլ էր տալիս կիբերհանցագործներին հեռավար կառավարել սարքը: Նրանք կարողացան ինքնուրույն արգելափակել գաջեթը կամ օգտագործել այն հեռախոսազանգերի կամ հաղորդագրություններ ուղարկելու համար: Տեղեկատվությունից բացի, որը պահվում է սարքի հիշողության մեջ, հավելվածը կարող է գողանալ վճարային տվյալները:

Ըստ մասնագետների հաղորդագրության, այժմ ոճրագործներն ակտիվորեն թեստավորում են իրենց նոր մշակումը, և ապագայում այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Android-ի սարքերի համար: