15 հոկտեմբերի 2018 - 10:40 AMT
ԱԳ նախարարը կմեկնի Լյուքսեմբուրգ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Լյուքսեմբուրգ:

Հոկտեմբերի 15-ին արտգործնախարարը Լյուքսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ դա ԵՄ բազմակողմ նախագիծ է, ուղղված ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների հետ տարածաշրջանային համագործակցությանը: Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը: Ծրագրի գագաթնաժողովներն անցնում են 2 տարին մեկ անգամ: