15 հոկտեմբերի 2018 - 18:17 AMT
Գագիկ Հարությունյանն ու իր հոլոնդացի գործընկերները քննարկել է ՀՀ-ում դատական անկախությունը

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստան ժամանած Նիդեռլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում դատարանների ու դատավորների անկախությանը, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականու­թյան դերի բարձրացմանն առնչվող հարցեր, հայտնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորելով մշտադիտարկման մեխանիզ­մի արդյունավետությունը՝ որպես արդարադատության որակի գործուն համա­կարգի՝ Նիդեռլանդների Թագավորության Դատական խորհրդի անդամ, Կենտրո­նական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանը նկատել է, որ բացի մշտադիտարկման հիմնական արդյունքներից՝ տարեկան երկու անգամ յուրաքանչ­յուր դատարան հաշվետություն է ներկայացնում Դատական խորհրդին՝ գործերի քննության ժամկետների ուշացման հետ կապված հարցերի մասին:

«Մենք մեզ դիտում ենք որպես հանրության աչք դատարանների վրա և որակի համակարգի վերահսկման համար ունենք երկու մեխանիզմ՝ օնլայն դատարանների օգտատերերի բավարարվածության ուսումնասիրություն և Այցելությունների կոմիտե, որի 16 անդամը տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, ովքեր այցելում են դատարաններ, տեղում ծանոթանում խնդիրներին և դրանք ներկայացնում Դատական խորհրդին: Այս երկու մեխանիզմները մեզ օգնում են որպես Խորհուրդ ավելի արդյունավետ գործել»,- ասել է Թաքվոր Ավեդիսյանը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահը և Խորհրդի անդամները նկատել են, որ շատ հետաքրքիր մտքեր են հնչել, որոնք հաշվի առնելով, կփորձեն ավելի արդյունավետ լուծումներ գտնել: