17 հոկտեմբերի 2018 - 14:12 AMT
Կանադայում սկսել են օրինական մարիխուանա վաճառել բոլոր ցանկացողներին

Կանադայում հոկտեմբերի 17-ից սկսել են օրինական հիմունքներով մարիխուանա վաճառել բոլոր մարդկանց՝ ոչ թե բժշկի դեղատոմսով, այլ լիցքաթափվելու նպատակով:

Առաջինը վաճառքը սկսել են հատուկ արտոնագրեր ունեցող խանութները կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր գավառներում: Նշվում է, որ մարիխուանա գնել ցանկացողները սպասում էին վաճառքի մեկնարկին տեղական ժամանակով 20:00-ից մինչև կեսգիշեր, գրում է «Ինտերֆաքսը» CBC հեռուստաալիքի վրա հղումով:

Հոկտեմբերի 17-ից Կանադայում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումն ու գնումը լիցքաթափման նպատակով՝ այսինքն խոսքը հոգեակտիվ նյութերի ընդունման մասին է, անկախ բժշկական ցուցումից, հաճույքի կամ այլ նպատակով: Համապատասխան օրենքը հավանություն էր ստացել 2018-ի ամռանը:

Ըստ օրենսդրության, Կանադայի բնակիչներն իրավունք ունեն գնել և պահել մինչև 30 գ մարիխուանա առանց որևէ տեղեկանքի կամ դեղատոմսի: Կանադացիներին նաև թույլատրվում է աճեցնել համապատասխան բույսն իրենց տանը, բայց 4 թփից ոչ ավելի:

18-ից փոքր անձանց մարիխուանայի վաճառքն արգելված է:

Կանադայի իշխանությունը բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումը թույլատրել էր դեռևս 2001-ին: Այս պահի դրությամբ լիցքաթափման նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է նաև ԱՄՆ 9 նահանգում, ինչպես նաև Կոլումբիա դաշնային շրջանում: Սակայն 4 այլ նահանգի օրենքներն արգելում են թմրանյութ պարունակող բույսի ցանկացած կիրառում: