18 հոկտեմբերի 2018 - 14:16 AMT
ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը։

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 143 հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում ՀՀ-ում վավեր են նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ՀՀ տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը: Ստացվում է, որ եթե ամուսնությունը գրանցվել է ըստ տվյալ երկրի օրենսդրության, ապա ՀՀ-ում այն վավեր է՝ անկախ ամուսինների սեռերից՝ լինի դա ավանդական՝ կնոջ ու տղամարդու, թե՝ 2 կանանց կամ 2 տղամարդկանց միություն, քանի որ օրենքի այս հոդվածում սեռերին անդրադարձ պարզապես չկա:

Ընթերցեք նաև. ՀՀ-ում վավեր են միասեռականների ամուսնությունները՝ կնքված արտասահմանում