18 հոկտեմբերի 2018 - 14:25 AMT
Հոկտեմբերի 21-ին Երևանում թույլ անձրև է սպասվում

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում` հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է թույլ անձրև, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: