6 հունիսի 2008 - 14:39 AMT
Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում ԼՂՀ-ի հետ սահմանում
Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանում: Առաջիկայում ընդհանուր զորամիավորումներին կմիանան նաեւ հրետանային եւ ռեզերվային մասերը, հաղորդում է 1news.az-ը: Չնայած նրան, որ զորավարժությունները մարտական բնույթ չեն կրում, ժամանակավորապես դադարեցվել է ժամկետային զինծառայողներին արձակուրդների եւ բացակայության թույլտվությունների տրամադրումը