22 հոկտեմբերի 2018 - 10:17 AMT
Կապանի ղեկավարի ընտրություններում անկուսակցական թեկնածուն հաղթել է «Իմ քայլի» թեկնածուին

Հոկտեմբերի 21-ին Կապանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանին:

Կապանում համայնքապետի ընտրությանը մասնակցել է 19,503 ընտրող: Առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու:

Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10,021 քվե:

Հայաստանի 4 քաղաքում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: Չորս քաղաքներից երեքում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։