22 հոկտեմբերի 2018 - 12:34 AMT
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջուլիանին Ծիծեռնակաբերդ է այցելել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին Երևանում է: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: :

Ջուլիանին եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ է տնկել ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:

Ջուլիանին Երևանում մասնակցելու է Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին:

Ջուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նա նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա է եղել Նյու Յորքի քաղաքապետը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ևս կայցելի Հայաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերնանվտանգության ոլորտում»: Այցը կլինի տարածաշրջանային, նա կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: