Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ ՏոնոյանըՀայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին էներկայացրել է ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը:
Ջուլիանին Հայաստանում է Ռուսաստանիհայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով, մասնավոր այցով:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ջուլիանին Երևանում մասնակցում է Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: