22 հոկտեմբերի 2018 - 17:57 AMT
Ընտրական նոր օրենսգիրքը չի ընդունվել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, այնինչ սահմանադրական օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտ էր 63 պատգամավորի մասնակցությունը:

Կողմ է քվեարկել 56, դեմ՝ 3 պատգամավոր:

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։