23 հոկտեմբերի 2018 - 16:34 AMT
ՀՀ-ն 78-րդն է մարդկային կապիտալի վարկանիշում

«Համաշխարհային բանկը» (ՀԲ) 2018 թվականի հոկտեմբերին հրապարակել է երկրների մարդկային կապիտալի կարողությունների վերաբերյալ զեկույց, որի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականն աշխարհի 157 երկրի շարքում:

Զեկույցը կազմելիս, հեղինակաները հիմնվել են երկներում մանկական մահացության մակարդակի, կրթության որակի, դրա հասանելիության, առողջապահության ոլորտի վրա:

Հայաստանը զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, որոնք վարականիշում զբաղեցրել են համապատասխանաբար` 69-րդ և 61-րդ հորիզոնականները:

Մարդկային կապիտալի ներուժով աշխարհում առաջատար է Սինգապուրը, որին հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Հոնկոնգը (հատուկ վարչական շրջան՝ Չինաստանում), Ֆինլանդիան:

Վարկանիշը եզրափակում է Չադը, որին նախորդում են Հարավային Սուդանը, Նիգերը, Մալին: