23 հոկտեմբերի 2018 - 20:27 AMT
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց: