7 հունիսի 2008 - 14:20 AMT
Բաքուն պատրաստ է բանակցել Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը «ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
«Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պաշտոնական Բաքուն կարող է բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

«Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա պետք է իր զորքերը դուրս բերի գրավյալ տարածքներից: Իսկ դա կարող է հանգեցնել պաշտոնական Բաքվի դիրքորոշման մեղմացմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ուստի Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը գրավել է իր տարածքները եւ հրաժարվում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ»,-հավելել է Մուսաբեկովը: Նրա կարծիքով, մոտ ապագայում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն անիրական է, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: