ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել. դրանք վնասազերծվել են մասնագետների օգնությամբ, հայտնում է New York Times-ը:
Նշվում է, որ սարքերը նման են եղել հոկտեմբերի 22-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում հայտնաբերված պայթուցիկին:
Արարքի հեղինակները դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ ԱՄՆ իրավապահ մարմինները միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ սարք էին հայտնաբերել: Ուեսթչեսթերի ոստիկանությունը պատմել է, որ պայթուցիկով փաթեթը հայտնաբերել է Բեդֆորդում Սորոսի կեցավայրի աշխատակիցը: