24 հոկտեմբերի 2018 - 18:27 AMT
ՀՀ-ն ԱՄՆ-ում նոր դեսպան ունի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Վարուժան Ներսեսյանին նշանակել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վարուժան Ներսեսյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգթոն)», - մասնավորապես ասվում է հրամանագրում:

Մինչև այս Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրել է Գրիգոր Հովհաննիսյանը: