25 հոկտեմբերի 2018 - 13:06 AMT
Աշոտյան. ԸՕ փոփոխությունների քաղաքական կոնսենսուս չի լինելու

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ընտրական օրենսգիրքը մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավման, օրենսգրքի շուրջ քաղաքական կոնսենսուս չկա և չի լինելու: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ համառոտ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իր ելույթը Եվրախորհրդարանում:

«1. ԸՕ-ն մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավման։

2. Այն չի ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության։

3. Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի ողջունում ԸՕ էական փոփոխությունները ընտրությունների նախաշեմին։

5. Պատգամավորների վրա ճմշումներ են գործադրել այն անցկացնելիւ համար։

6. ԸՕ- ի անփառունակ տապալումից հետո իշխանությունները կրկին փորձում են այն անցկացնել։

7. Քաղաքական կոնսենսուս չկա և չի լինելու»,-ասվում է գրառման մեջ:

ԸՕ-ի նոր նախագիծը չի ընդունվել 7 կողմ քվեի բացակայության հետևանքով:Ավելի ուշ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին կառավարության կողմից ներկայացված Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ՝ 27 պատգամավորի ստորագրությունը: