25 հոկտեմբերի 2018 - 17:48 AMT
ՀՀ ԶՈւ պատվիրակները կմասնակցեն ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալմաթի:

Պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: