9 հունիսի 2008 - 14:17 AMT
Աթենքում բացվում է ՍԾՏՀԽՎ գագաթնաժողովը
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽՎ) գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են ՍԾՏՀԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների, ինչպեսդ նաեւ այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների խորհրդարանների եւ խորհրդարանական վեհաժողովների ղեկավարների ելույթները: Գագաթնաժողովի մասնակիցները պետք է հռչակագիր ընդունեն վեհաժողովի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ
ՍԾՏՀԽՎ-ն հիմնադրվել է 1993 թվականին: Նրա կազմում են 12 երկրներ` Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: