9 հունիսի 2008 - 14:22 AMT
ՀՀ Պաշտպանության նախարարություն. Հայկական կողմը ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի վերազինմանը
ԼՂՀ -ի եւ Հայաստանի տարածքի հետախուզման համար անօդաչու ինքնաթիռների ձեռք բերումը տեղավորվում է ադրբեջանական իշխանությունների քաղաքականության շրջանակներում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, հայկական կողմը ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի վերազինմանը: «Մենք որոշակի աշխատանք ենք տանում եւ չենք պատրաստվում ետ մնալ այդ հարցում Բաքվից»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է իսրայելական Silver Arrow ընկերությունից ձեռք բերել տասը Hermes450 հետախուզական անօդաչու թռչող ապարատներ: «Ձեռք բերված ապարատները կօգտագործվեն Հայաստանի կողմից գրավված տարածքները վերահսկելու համար»,-ասել է աղբյուրը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում: