26 հոկտեմբերի 2018 - 14:05 AMT
Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելը ժամանակավորապես կփակվի

Երևանի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի: Դա պայմանավորված է ասֆալտապատման աշխատանքներով:

«Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: