26 հոկտեմբերի 2018 - 15:06 AMT
Արամ Դանիելյանը նշանակվել է Արաբկիրի թաղապետ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Դանիելյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է որոշումը:

Որոշումը ստորագրվել է, ղՂեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով:

Արամ Դանիելյանը կստանձնի պաշտոնը հոկտեմբերի 27-ին: