27 հոկտեմբերի 2018 - 14:57 AMT
Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը 4-5 աստիճանով կցրտի

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդում սպասվում է 0…-3, իսկ հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում` հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։