27 հոկտեմբերի 2018 - 19:58 AMT
Իրավապահները վնասազերծել են նռնակով կառավարություն ներխուժել փորձած անձին

Հոկտեմբերի 27-ի երեկոյան նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենք։

Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, շենքը հսկող իրավապահները վնասազերծել են նրան։

Միջադեպի հետևանքով տուժողներ չկան։

Տղամարդը տեղափոխվել է ԱԱԾ։

Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։