9 հունիսի 2008 - 16:54 AMT
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել են Հայաստանի նոր ներկայացուցիչները ԵԽ-ում եւ ԵԱՀԿ-ում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել մի շարք դիվանագետների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Մասնավորապես, նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են Քրիստիան Տեր-Ստեփանյանը` Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրա֊պե֊տու֊թյան մշտական ներկայացուցչի պար֊տականու֊թյուն֊նե֊րից, Ջիվան Թաբիբյանը` Եվրոպայի Անվտանգության եւ Համագոր֊ծակ֊ցու֊թյան Կազմակերպությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հանրա֊պե֊տու֊թյան առաքելության ղե֊կա֊վարի պարտականություններից, Զոհրաբ Մնացականյանը` Շվեյցարիայի Համադաշնությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրա֊սենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրա֊պե֊տու֊թյան մշտական ներկայացուցչի պար֊տականու֊թյուն֊նե֊րից:

Հանրապետության նախագահի նույն օրվա այլ հրամանագրերով, Զոհրաբ Մնացականյանը նշա֊նակվել է Եվրոպայի Խորհրդում Հա֊յաս֊֊տա֊նի Հանրա֊պե֊տու֊թյան մշտական ներկայացուցիչ (նստա֊վայրը` Ստրասբուրգ): Ավստրիայի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հանրա֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատե֊ղու֊թյան կարգով, նշա֊նակվել է Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հանրա֊պե֊տու֊թյան առաքելության ղեկավար (նստա֊վայրը` Վիեննա):