29 հոկտեմբերի 2018 - 15:21 AMT
Երևանի ավագանու 5 անդամ հրաժարվել է մանդատից

Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկած ավագանու նիստում հայտնի է դարձել, որ «Իմ քայլը» դաշինքի 5 անդամ հրաժարվել է մանդատից: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ասել է, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին»,-ասել է Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցել է ավագանու 54 անդամ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: