30 հոկտեմբերի 2018 - 10:21 AMT
Հոկտեմբերի 30-ին Դիլիջանի թունելը ժամանակավոր փակ է լինելու

Հոկտեմբերի 30-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ից մինչև 15:00-ն Դիլիջանի թունելը փակ է լինելու: Այլընտրանքային երթուղի է Սեմյոնովկա գյուղի ճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։