30 հոկտեմբերի 2018 - 14:41 AMT
ՌԴ-ում Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել հեղեղման ժամանակ

Ռուսաստանի Տուապսեի շրջանում «Իվուշկա» մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել տարերքից: Նրան այժմ հերոս են համարում:

Երեխաները նոր էին ճաշել, երբ հորդառատ անձրև է սկսվել: Մանկապարտեզը գտնվում է գետից ոչ հեռու՝ ջուրը սկսել է արագ բարձրանալ: Ինչպես ասել է Լյուդմիլան, հապաղել չէր կարելի, երեխաներին պետք էր ապահով վայր հասցնել՝ գյուղի դպրոց: Տնտեսվարը նստեցրել է տարբեր խմբերում մնացած երեխաներին, որոնցից ամենափոքրը 2 տարեկան էր, իր ավտոմեքենան և ջրի մեծ հոսքի ու անձրևի միջով բարեհաջող հասցրել է նրանց նպատակակետին, որտեղ արդեն սպասում էին նրանց ծնողները:

Այժմ «Իվուշկայում» մաքրման աշխատանքներ են ընթանում: