30 հոկտեմբերի 2018 - 16:11 AMT
Վենետիկի պատմական կենտրոնը հեղեղվել է

Վենետիկում տեղի է ունեցել վերջին տարիների ամենահզոր ջրհեղեղը: Ջուրը քաղաքում բարձրացել է 1,5 մետրով: Հեղեղվել է Վենետիկի պատմական կենտրոնը: Ջրածածկ է քաղաքի փողոցների ու հրապարակների 75 տոկոսը:

Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին եղանակային պայմանների բարելավում չի սպասվում, հայտնում է BBC-ին:

Հորդառատ անձրևներն ու ուժգին քամին ջրհեղեղ են առաջացրել Իտալիայի մի քանի շրջաններում: Առնվազն 8 մարդ զոհ է գնացել տարերքին: Որոշ շրջաններում փակվել են մանկապարտեզներն ու դպրոցները: