31 հոկտեմբերի 2018 - 16:51 AMT
Մեկ ամսում ՀՀ արտաքին պարտքը նվազել է մոտ $25.5 մլն-ով

2018 թվականի սեպտեմբերի ամսին օգոստոսի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է մոտ կես տոկոսով կամ մոտ $25.5 մլն-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե օգոստոսին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $5.436 մլրդ, ապա սեպտեմբերին այն հասել է $5.411 մլրդ-ի:

Պետական պարտքը սեպտեմբերին կազմել է $6.740 մլրդ, իսկ օգոստոսին՝ $6.762 մլրդ՝ նվազելով մոտ 0.3%-ով:

Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ արտաքին պարտքը հուլիսի համեմատ աճել էր մոտ $3,5 մլն-ով: