31 հոկտեմբերի 2018 - 18:35 AMT
Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում «վաֆելնիցա» տիպի գծանշում կհայտնվի

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառությունը:

Նշանը կարգելի մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ավելի վաղ ՃՈ-ն հայտնել էր, որ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018 թվականի հոկտեմբերի 31-ին դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ կարվեն: