1 նոյեմբերի 2018 - 10:49 AMT
Նոյեմբերի 1-ը վարչապետի «չընտրության» օրն է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին, Ազգային ժողովում երկրորդ անգամ քվեարկության կդրվի ՀՀ վարչապետ ընտրելու հարցը: Միակ թեկնածուին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը:

Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ն չի ընտրել երկրի վարչապետ:

Համաձայն՝ ՀՀ Սահմանադրության, երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, որից հետո կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: