Արմավիրում վերականգնվել է մոտ $500.000 արժողությամբ և 500 հա տարածք ջրով ապահովող պոմպակայանը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական Սիփան Փաշինյանը:
Պոմպակայանի անմխիթար վիճակի վերաբերյալ նախարարությանը հայտնել է Արմավիրի նորընտիր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
Փաշինյանը գրել է, որ պոմպակայանը վերականագնվել է Խուդաթյանի և նախարարության համատեղ ջանքերով: