1 նոյեմբերի 2018 - 14:46 AMT
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի վերջին, հները ևս կկիրառվեն

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականի նոյեմբեր ամսվա վերջից: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ:

Ըստ Կբեյանի, թղթադրամների՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրվելու օրը կհստակեցվի ԿԲ առաջիկա խորհրդի նիստերից մեկի ընթացքում:

2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ընթերցեք նաև՝ «Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները»: