1 նոյեմբերի 2018 - 16:10 AMT
Վարչապետ չի ընտրվել. ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով

Նոյեմբերի 1-ի հատուկ նիստում ԱԺ-ն երկրորդ անգամ չի ընտրել վարչապետ. խորհդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Ոչ մի պատգամավոր կողմ և դեմ չի քվեարկել, ձեռնպահ է քվեարկել 13 պատգամավոր:

Հոկտեմբերի 24-ին նույնպես ԱԺ-ն չէր ընտրել վարչապետ: Համաձայն ՀՀ սահմանադրության, երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, որին հաջորդում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: