2 նոյեմբերի 2018 - 16:06 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր բջջային ցանց և ծառայությունների ավելի բարձր որակ է խոստանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է իր բջջային ցանցի տեխնիկական վերազինման և արդիականացման մասշտաբային աշխատանքներ, որոնց շնորհիվ ընկերության բաժանորդներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվելու բջջային կապի ամենատարբեր ծառայություններից՝ որակապես նոր մակարդակով:

Աշխատանքները նախատեսվում է կատարել հատուկ մշակված փուլային գրաֆիկով, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց իրականացման ընթացքում բաժանորդներին պատճառվող հնարավոր անհարմարությունը և ժամանակավոր խափանումների հավանականությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ավելին, արդիականացման աշխատանքների կատարման աշխարհագրության և ժամանակացույցի, ինչպես նաև կապի հնարավոր խափանումների մասին բաժանորդները կտեղեկացվեն նախապես՝ SMS հաղորդագրությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար: