2 նոյեմբերի 2018 - 17:02 AMT
«Ուրալյան ավիաուղիները» կվերաբացի Վոլգոգրադ-Երևան չվերթը

Վոլգոգրադի օդանավակայանը 3 տարի ընդմիջումից հետո վերսկսում է չվերթները դեպի Հայաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Այդ մասին հայտնել է «Վոլգոգրադ միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերից հայտագրվել է դեպի Երևան, Տաշքենդ և Դուշանբե թռիչքներ իրականացնելու համար: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ Airbus A320 ինքնաթիռներով»,-ասել է օդանավակայանի գլխավոր տնօրենը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա հետաքրքիր ուղևորահոսք կլինի, խոսքն աշխատանքային միգրանտների մասին է: Այժմ նրանք օգտվում են ավտոմեքենաներից կամ երկաթուղուց, դա երկար է և ոչ այնքան անվտանգ: Մարդիկ մեզ հավատացին և որոշեցին ավիաուղի բացել այդ ուղղություններով,-ասել է Դմիտրիևը:

Վոլգոգրադի օդանավակայանից դեպի Երևան թռիչքներ են իրականցվել 2014-2015թթ., այնուհետև դադարեցվել են: