3 նոյեմբերի 2018 - 12:44 AMT
Մինչև նոյեմբերի 5-ը տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում՝ նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: