11 հունիսի 2008 - 18:33 AMT
Ջորջ Բուշը մոտ ապագայում չի հարձակվի Իրանի վրա, վստահ է Մահմուդ Ահմադինեժադը
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մոտ ապագայում չի հարձակվի Իրանի վրա: Նման հայտարարություն է այսօր արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի կենտրոնական շրջաններից մեկում հանրային ելույթի ժամանակ: Նրա խոսքերով, Ջ. Բուշի ժամկետը Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում ավարտվում է, եւ ԱՄՆ Նախագահը չի վնասի Իրանին, անգամ չնայած ամերիկյան զորքերի ներխուժմանը Ավղանստանի եւ Իրաքի սահմանակից շրջաններ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ երեկ Սլովենիում Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ Սպիտակ տան ղեկավար Ջորջ Բուշն ու ԵՄ երկրների ղեկավարները անհանգստություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի առումով: Համատեղ հռչակագրում նրանք հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, որպեսզի վերջանականապես պարզեն Թեհրանի մոտ ռազմական բնույթ ունեցող միջուկային ծրագրի բացակայության փաստը: