11 հունիսի 2008 - 20:04 AMT
Քեմբրիջի համալսարանում հայագիտական սեմինար է անցկացվել
Հունիսի 7-8-ը Քեմբրիջի համալսարանի Քինգս քոլեջում կայացել է երկօրյա հայագիտական սեմինար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սեմինարը կազմակերպել էր Քեմբրիջի համալսարանի լեզվաբանության բաժանմունքի պրոֆեսոր դր. Բերթ Վոքսը, որի գրչին, ի թիվս բազում այլ աշխատությունների, պատկանում են նաեւ «Հայերենի հնչյունաբանությունը», նաեւ արեւելահայերենի մի դասագիրք:


Սեմինարին մասնակցել են ճանաչված հայագետ լեզվաբաններ Օքսֆորդի, Սբ. Անդրյուսի, Թաֆթսի, Նյուքասլի համալսարաններից, Դուբլինի Չեսթեր Բիթի գրադարանից: Սեմինարի առաջին օրվան մասնակցել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը: