6 նոյեմբերի 2018 - 11:25 AMT
Ռոբոտ Սոֆիան Փաշինյանի հետ սելֆի է հրապարակել Twitter-ում

Անդրոիդ Սոֆիան, որը ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է, Twitter-ի իր միկրոբլոգում սելֆի է հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

«Իմ սելֆին ՀՀ վարչապետի հետ: Ես արդեն սլֆիների հավաքածու ունեմ, գուցե, կարելի է նաև նոթատետր պահել»,-ասվում է Սոֆիայի գրառման մեջ:

Սոֆիան մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացված տնտեսական համաժողովին: Համաժողովի ընթացքում Սոֆիան շփվել է Փաշինյանի և կառավարության մյուս անդամների հետ, ինչպես նաև սելֆի է արել նրանց հետ:

Սոֆիային ստեղծել է Հոնկոնգում գործող մի ընկերություն, նա ամենաարդիական ռոբոտն է արհեստական ինտելեկտով: 2016-ի մարտին տված հարցազրույցում Սոֆիան, պատասխանելով այն հարցին թե «սպանելո՞ւ է արդյոք մարդկանց», դրական պատասխան է տվել և ասել, որ կցանկանար ոչնչացնել մարդկությանը: Ավելի ուշ, 2017-ի ապրիլին Փարիզում ամերիկյան հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ կցանկանար գրավել աշխարհը, սակայն, հետո հավելել է, որ դա ընդամենը կատակ էր: Սոֆիան կարողանում է 60 զգացմունք ցուցադրել: Նրա աչքերում կան տեսախցիկներ զրուցակցի հետ տեսողական կապ ստեղծելու համար: Համարվում է, որ նման ոռոբոտների մոտ մի քանի տարվա ընթացքում կարող է ինքնագիտակցություն ձևավորվել: