6 նոյեմբերի 2018 - 12:04 AMT
Մեսչյան. Հուշարձանով տարածք գնողը կպարտավորվի ֆինանսավորել դրա վերակառուցումը

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառուցապատողը, որը կգնի որևէ հողատարածք, որտեղ հուշարձան կա, կպարտավորվի ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցումը:

Նա նաև նշել է, որ «Հին Երևան» նախագծում ընդգրկված ոչ մի հուշարձան չի քանդվելու, խոսքը նաև Արամի 23-ի և հարակից բոլոր հուշարձանների մասին է:

Մեսչյանը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ունենա: