6 նոյեմբերի 2018 - 15:35 AMT
Նախկին ընդդիմադիր քաղգործիչ Արկադի Վարդանյանն ազատ է արձակվել

Նոյեմբերի 6-ի առավոտյան նախկին ընդդիմադիր գործիչ, ռուսաստանաբնակ գործարար Արկադի Վարդանյանը համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ հանրային կապերի բաժինը:

2014 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման:

Արկադի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում և ճանաչվել է մեղավոր:

Արկադի Վարդանյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում եկել էր Հայաստան՝ սատարելու ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: